Ներքին կառուցվածքի գծապատկեր 

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր: Մադրիդի Գրեգորիո Մարանյոն հիվանդանոցի սևտաբանության բաժանմունքի բժիշկ և հետազոտական լաբորատորիայի գլխավոր հետազոտող: Եվրոպական սրտաբանական հասարակության (EHC) սրտանոթային վերականգնողական և կազդուրիչ բժշկության աշխատանքային խմբի միջուկի ներկայացուցիչ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիայի հիմնադրամի NextGen խորհրդի անդամ: Իսպանիայի խորհրդարանում «Ciencia» (իսպ․ գիտություն) քաղաքացիական նախաձեռնության նախկին համահիմնադիր և համակարգող: Ծնվելով Երևանում (Հայաստան)՝ նա 14 տարեկան հասակում արտագաղթել է Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք: Սանտյագոյում գերազանցության դիպլոմով դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է նույն քաղաքի բժշկական ֆակուլտետ: Ավելի ուշ նա պաշտպանեց իր դոկտորական թեզը Սանտյագոյի համալսարանում և արժանացավ արտակարգ դոկտորական մրցանակի: Վիգոյի համալսարանական հիվանդանոցում ավարտելով կլինիկական օրդինատուրան սրտաբանություն մասնագիտությամբ՝ նա շարունակեց հետդոկտորական ուսումնասիրությունները ՝ Լոս Անջելեսի (ԱՄՆ) Սեդար-Սինայ հիվանդանոցում: Իր մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր բժշկական-գիտական ընկերությունների և կազմակերպությունների կողմից պարգևատրվել է տասը մրցանակներով և պարգևներով: Նա բարձր ազդեցության ամսագրերում տպագրված գրեթե 100 գիտական հրապարակումների և գրքերի 20 գլուխների համահեղինակ է:

Լիլիան Գրիգորյան բգդ

Նախագահ, AMADeA

Ծնվել է ք․ Երևանում 1978 թ., ընտանիքի հետ արտագաղթել է Իսպանիա 1993 թ.: 2004 թ․ ավարտել է բուժական ֆակուլտետը և ընդունվել է մանկաբու-ության կլինիկական օրդինատուրա Hospital de Cruces հիվանդանոցում ։ Մասնագիտանալով ինտենսիվ թերապիայի ոլորտում՝ 2008թ․-ից աշխատում է Պալմա դե Մալյորկա քաղաքի Son Espases համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական ինտենսիվ թերապիայի և մանկաբուժական հիվանդների միջհիվանդանոցային տեղափոխման բաժանմունքում։ Աշխատում է որպես կլինիկական օրդինատորների խորհրդատու, դասախոսական հանձնաժողովի անդամ դեռևս կլինիկական օրդինատուրայի տարիներից։ Ակտիվ մասնակցում է միջազգային համագործակցության վրա հիմնված բժշկական մարդասիրական ծրագրերում՝ լինելով «Բժիշկը որպես մարդասեր» և «Այկիդոն հանուն խաղաղության» ՀԿ անդամ:
Արթուր Շարլոյան բգդ

Քարտուղար, AMAdeA

Նառա Անդրեասյան Ալեքսանյանը իր մասնագիտական կրթությունը ստացել է մանկաբարձության ֆակուլտետում ՝ Հրազդանի պետական բժշկական քոլեջում (Հայաստան)՝ բուժքույր-մանկաբարձի որակավորմամբ: Իսպանիայում մանկաբարձի դիպլոմը հոմոլոգացնելուց հետո ստացել է բուժքույրի համալսարանական որակավորում։ Իսպանիայում ավարտել է Լա Ռիոխա քաղաքի միջազգային համալսարանի մանկաբուժական պալիատիվ խնամքի մագիստրոսի կոչումը: Աշխատել է Ասթուրիաս համալսարանական հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքում (ք․Մադրիդ): Այժմ Նառա Անդրեասյանն աշխատում է Դոնոստիայի համալսարանական հիվանդանոցում ՝ աղիքային, էնդոկրին և աբդոմինալ վիրաբուժության բաժանմունքում: Իր կարիերային զուգահեռ ՝ նա զբաղվում էր կամավորական առաքելություններով, որոնցից վերջինը Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններն էին:
Նառա Անդրեասյան

Գանձապահ, AMAdeA

Մարի Սարգսյան բգդ

Նեֆրոլոգիա, Վալենսիայի կլինիկական հիվանդանոց; AMADeA -ի հիմնադիր անդամ

Աննա Վանեսյան բգդ

Ընդհանուր վիրաբուժություն և մամմոլոգիա, , կլինիկա Կրեու Բլանկա, Բարսելոնա , AMADeA -ի հիմնադիր անդամ

Արփինե Հովհաննիսյան բգդ

Ընտանեկան բժիշկ, պոլիկլինիկա Վինյետս, Սան Բոյ դե Լյոբրեգատ , AMADeA -ի հիմնադիր անդամ

Արթուր Եսայան բգդ

Թոքաբան, Ալվարո Կունկեյրո հիվանդանոց, Վիգո; AMADeA -ի հիմնադիր անդամ

Վիկտորիա Այրյան բգդ

Շտապ օգնություն, SUMMA 112 (Շտապ օգնության ծառայություն); AMADeA -ի հիմնադիր անդամ

Ձինա Մանթաշյան բգդ

Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում, Սեվիլյայի Վիրգեն Մակարենա համալսարանական հիվանդանոց; AMADeA -ի հիմնադիր անդամ

Տաթեւիկ Սիմոնյան

Արտաքին կապերի հանձնաժողով, AMADeA

Սիրան Սիմոնյան Կրոյան

Հաղորդագրությունների և գովազդի հանձնաժողով, AMADeA, AMADeA

Share This