ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

SEVANSkills EVolution hANds on Training Center

   Այս ծրագրի շրջանակներում պլանավորվում է Հայաստանում Անդրկովկասյան մակարդակով առաջին սիմուլյացիոն կենտրոնի բացում՝ բժիշկների շարունակական մասնագիտական վերապատրաստման նպատակով։
   Կենտրոնում պլանավորվում է բժշկական շարունակական կրթության կուրսերի կազմակերպում, ինչպես նաև դասընթացների, գիտաժողովների և գիտահետազոտական ծրագրերի կազմակերպում՝ միջազգային մակարդակով փորձագետների մասնակցությամբ և վերջին մոդելի ուսումնական և ախտորոշիչ սարքավորումների կիրառմամամբ։

AMADEA բժշկական ասոցիացիաի այցը Հայաստան  և Արցախ

 

       AMADEA բժշկական ասոցիացիան սույն թվականի հունիսի 19-25 պաշտոնական այցով կլինի Հայաստանում և Արցախում, իր մարդասիրական եւ բժշկագիտական գործառույթներն իրականացնելու համար հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 19-20 — «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» գիտաժողովի կազմակերպում,
Հունիսի 21-22 – Հանդիպում բժշկական ասոցիացիաների, բուհերի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,

Հունիսի 23-25 – Բժիշկների մասնագիտական խմբի այց ք․ Ստեփանակերտ՝ տեղում բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։ Ներկայումս իրականացվող մեր գլխավոր ծրագրերից մեկի շրջանակներում՝ AMADEA SUSTAINS — Specialists’ Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society Իսպանիայում աշխատող փորձարար մասնագետների խումբը՝ կազմված վնասվածքաբաններից, ֆիզիոթերապևտից, մանկաբույժից և այլ մասնագետներից կմեկնի Արցախ՝ այնտեղ իրականացնելու անհրաժեշտ բժշկական օգնություն։

Բացի դրանից, նույն այցի շրջանակներում AMADeA -ն կմասնակցի Երևան քաղաքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հունիսի 19-21 կայանալիք «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» գիտաժողովին, որպես գիտաժողովը կազմակերպող 3 հիմնական ասոցիացիաներից մեկը։

Գիտաժողով` «Սիրտ անոթային հիվանդությունները և նրանց բուժման մեթոդները»

 Սիրով հրավիրում ենք մասնակցելու AMADeA ասոցիացիայի, “#EternalNation” և “#GatewayIndustryInc” միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ Առողջապահության նախարարության (@ministryofhealthcare), Հայաստանի սրտաբանական ասոցիացիայի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպված գիտաժողովին` «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» թեմայով։ Գիտաժողովը տեղի կունենա Երևանում, սույն տարվա հունիսի 19-20։ Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով հանդես կգան անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինասատանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։ Գիտաժողովի ընթացքում սահմանված են հատուկ մրցանակներ երիտասարդ բժիշկների համար:

Թեկնածուներ՝ կլինիկական օրդինատորներ և կլինիկական հետևորդներ մինչև 30 տարեկան:
Մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել թեզիսներ՝ կլինիկական դեպքերի քննարկման կամ հետազոտությունների ձևով։
Թեզիսերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 5, 2021թ.
Մրցանակներ`
1-ին տեղ 1000$
2-րդ տեղ 500 $
3-րդ տեղ 500 $
4-րդ տեղ 500 $
5-րդ տեղ 500 $
Թեզիսները ուղղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝

grigorianl@yahoo.es,
nalbandian.ani@gmail.com,
skiramijyan@gmail.com
armeniancardiology@mail.com

Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են՝ անգլերեն և հայերեն։

Share This