ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին համագործակցային նախագիծ Polyter Evo

      «AMADeA»-ն սկսում է իր առաջին համագործակցային ծրագիրը՝ Հայաստանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի և Իսպանիայի առաջատար բժիշկների մասնակցությամբ իրականացվող միջազգային կլինիկական հետազոտության շրջանակներում, որը նվիրված է հոդային վնասվածքների վերականգնման գործընթացին։
    «AMADeA» Հայաստանի Ընկերներ Բժշկական Ասոցիացիան Հայաստանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտ»-ին կնվիրաբերի ասոցիաացիայի օժանդակությամբ և Իսպանայի ու Իտալիայի սփյուռքահայ համայնքի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված իտալական EME PHYSIO ընկերության արտադրանք «Polyter Evo» սարքավորումը, որը համարվում է ոլորտի ամենավերջին նորարարություններից մեկը։

Share This