ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

SUSTAINSSpecialists’ Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society

Այս ծրագրի շրջանակներում Մասնագետների Միավորված Խումբը կայցելի Արցախ և Հայաստան՝ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Եվրոպական փորձառու վնասվածքաբանները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, մանկաբույժները և ռեաբիլիտացիայի մասնագետները, սրտաբանները և քույրերը կայցելեն Արցախի և Հայաստանի կլինիկաներ՝ բժշկագիտության ամենավերջին ու նորարար ձեռքբերումները Հայաստանի կլինիկաներում ներդնելու համար։

Առաջին համագործակցային նախագիծ Polyter Evo

      «AMADeA»-ն սկսում է իր առաջին համագործակցային ծրագիրը՝ Հայաստանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի և Իսպանիայի առաջատար բժիշկների մասնակցությամբ իրականացվող միջազգային կլինիկական հետազոտության շրջանակներում, որը նվիրված է հոդային վնասվածքների վերականգնման գործընթացին։
«AMADeA» Հայաստանի Ընկերներ Բժշկական Ասոցիացիան Հայաստանի «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտ»-ին կնվիրաբերի ասոցիաացիայի օժանդակությամբ և Իսպանայի ու Իտալիայի սփյուռքահայ համայնքի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված իտալական EME PHYSIO ընկերության արտադրանք «Polyter Evo» սարքավորումը, որը համարվում է ոլորտի ամենավերջին նորարարություններից մեկը։

Share This